Առաջին հերթին թող Աննա Հակոբյանը կրթվի, մեզ կրթել պետք չի․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 12:00 26-02-2025
Օրեր առաջ ձևավորվել է և առաջին նիստն է անցկացրել «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն: Այս մասին տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամը։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվել, թե ըստ իրենց «Կրթվելը նորաձև է» շարժումը կազմակերպություն դարձնելով ինչի՞ է պատրաստվում Աննա Հակոբյանը։

Հարցվածներից շատերը համաձայն չէին նույնիսկ «Կրթվելը նորաձև է» ձևակերպման հետ։
«Աննա Հակոբյանի անունը չեմ ուզում լսել»,- նշեց անցորդներից մեկը։

Մի քաղաքացու կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը կրթված չէ, քանզի կրթել չի կարող։
«Մենք վաղուց կրթված ենք, մեզ կրթել պետք չի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։