«
Հրապարակ»-ի տեղեկություններով երգիչ Սարո Թովմասյանը ԱՄՆ-ում խաղատանը 1 միլիոնից ավելի գումար է շահել: Լրատվականը շոուբիզնեսի աշխարհից տեղեկացել է, որ օրեր առաջ հայտնի երգիչ Սարո Թովմասյանը Լաս Վեգասի խաղատներից մեկում 5 դոլար խաղադրույք է արել և 1 միլիոն 200 հազար դոլար շահել։ Նա ԱՄՆ-ում տված համերգից հետո գնացել է կազինո՝ հանգստանալու և միանգամից «հարստացել» է։ Ինֆորմացիան փորձել են ճշտել երգչից և նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանից, սակայն ապարդյուն, նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Սակայն Սարոյի ընկերներից մեկը լրատվականի հետ զրույցում հաստատել է լուրը։ «Մոտ 300 հազար դոլար խաղադրույք են արել ինքն ու ընկերը և մեկուկես միլիոն դոլար է շահել», ասել է նա։