Հիզբոլլահը թույլ չի տա Թրամփին Գազայի հատվածից վերաբնակեցնել պաղեստինցիներին
copy image url

Հիզբոլլահը թույլ չի տա Թրամփին Գազայի հատվածից վերաբնակեցնել պաղեստինցիներին

Արտաքին 1 ամիս առաջ - 17:39 23-02-2025
Շիական «Հիզբոլլահ» շարժումն առանց իր աջակցության չի թողնի Պաղեստինի ժողովրդին և դեմ դուրս կգա Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագծին։

Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը՝ ելույթ ունենալով «Հիզբոլլահի» նախկին առաջնորդ Հասան Նասրալլայի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունենում Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող քաղաքային մարզադաշտում։

«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն անխոհեմ կերպով տնօրինի Մերձավոր Արևելքը՝ ելնելով Իսրայելի շահերից, և հայտարարում ենք, որ ազգային-ազատագրական այլ ուժերի հետ միասին պայքարելու ենք Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի նախագծի դեմ»,- ընդգծել է Քասեմը, որի ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։

Ամենից շատ դիտված