Ամուլսար ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ-ի, ՀՅԴ ժողովը, ՔՊ-ի արգելքները Կապանում, Ավինյանի հրահանգը․ մամուլ
Քրեականներն ու իրավապահները հավասարապես ջանում են ապահովել ՔՊ-ի հաղթանակը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում ՔՊ-ն դիմել է քրեական դեմքերին, մեծահարուստներին իրենց հաղթանակն ապահովելու համար:
Փաշինյանի կառավարությունը «Ամուլսար ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ-ի» գործով 79 մլն դրամ գումար է վճարել․ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա «Հայ հեղափոխական դաշնակցության» ընդհանուր ժողովը, որը սովորաբար տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։
Հրապարակ օրաթերթը գրում է․
«Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը վերջին օրերին հրապարակավ որոշ կսմիթներ է ուղղում իշխանություններին: Օրինակ, նոր սահմանադրություն ընդունելու մասին Փաշինյանի հայտարարությանն է առարկել, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը որակել է «էժանագին շոու, զավեշտի նոր մակարդակ»։
Կապանում թեժ է․ ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել հաշվել ձայները․ գրում է Հրապարակ օրաթերթը։
2 օր շարունակ տեղացող ձյունը խուճապի է մատնել իշխանությանը: ՔՊ գրասենյակ տանող հատվածը մաքրել են, քաղաքացիներին թողել մերկասառույցի վրա։
Հրապարակ օրաթերթը նաև գրում է․
Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը եւ նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին տեղի ունեցած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան 24-րդ համաժողովը ամենամեծն է եղել մինչ այս տեղի ունեցած համաժողովներից։ Արդյունքում ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։