Հնդկական Dynauton Systems ռազմարդյունաբերական ընկերությունը ցուցադրել է Հնդկաստանի առաջին ռեակտիվ թափառող զինամթերքը:
Kaatil-ը, որը հնդկերեն նշանակում է «մարդասպան», արագընթաց ինքնավար զինամթերք է, որը նախատեսված է օդում երկար ժամանակ մնալու համար: Նրա ռեակտիվ շարժիչը թույլ է տալիս զարգացնել մինչև 600 կմ/ժ արագություն: Այս արագությունը ապահովում է արագ արձագանքման հնարավորություն և մեծ ճկունություն մարտական գործողությունների ժամանակ:
Kaatil-ը հնարավորություն ունի օդ բարձրանալ սովորական անօդաչու թռչող սարքի պես և վայրէջք կատարել, եթե առաքելությունը մնացել է անավարտ կամ զինամթերքը պայթեցնելու կարիք չի եղել:
Նոր ԱԹՍ-ն նաև բավականին ճշգրիտ թիրախավորման համակարգ ունի, 2 մետր շրջանաձև սխալի հնարավորությամբ: Այն նաև համալրված է կրակիր և մոռացիր համակարգով, այսինքն բավականին ինքնավար է, բաց թողնելուց և կոորդինատները նշելուց հետո՝ մարդը կարող է այլևս չմիջամտել դրա կառավարմանը, այն ինքնուրույն կհայտնաբերի թիրախները: