Անուն առ անուն գիտեմ, թե ովքեր են կանգնած «հետին թիվ» դատական օպերացիայի թիկունքում․ Կարեն Հեքիմյան
copy image url

Անուն առ անուն գիտեմ, թե ովքեր են կանգնած «հետին թիվ» դատական օպերացիայի թիկունքում․ Կարեն Հեքիմյան

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:25 21-02-2025
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․

«Операция «Ы»
Դատական իշխանության (Դատական իշխանություն) հեղինակության սրընթաց անկումը շարունակվում է:
Վերջերս հրապարակված հոդվածներով, գրառումներով և այլ հրապարակային ձևաչափերով փորձեցի հանրայնացնել և կանխել դատական համակարգում առկա, արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը քայքայող մի երևույթ:

Ուրեմն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն, իբր «վրիպակ ուղղելու» պատրվակով, հետին թվով որոշումներ է կայացնում, դրանք դատավարական կողմերին չի առաքում: Ընդ որում, «վրիպակ ուղղելու» ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «օպերացիայի» արդյունքում էապես փոխվում է նույն դատարանի կողմից կայացված դատական ակտի էությունը:

Բերեմ որոշակի օրինակ:
2024թ հոկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով դատական ակտ է կայացնում: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում դատական ակտը տեղադրվում է 2024թ նոյեմբերի 13-ին: Դատական ակտը և դատավորներից մեկի «Հատուկ կարծիքը» կողմերին մի քանի օր անց առաքվում է նաև փոստով:

2024թ դեկտեմբերի 6-ին դատավարական կողմերից մեկը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024թ հոկտեմբերի 7-ին կայացրած դատական ակտը:

2025թ հունվարի 31-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հայտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024թ հոկտեմբերի 7-ին կայացրած դատական ակտի բողոքարքված լինելու վերաբերյալ տեղեկությունը:

2025թ փետրվարի 14-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հայտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024թ նոյեմբերի 15-ի «Վրիպակն ուղղելու մասին» որոշումը, որն էապես փոխում է նույն դատարանի կողմից 2024թ հոկտեմբերի 7-ին կայացրած դատական ակտը և, որը կողմերին շուրջ 3 ամիս չի առաքվել:

Սրանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «հետին թիվ» օպերացիան չի ավարտվում: Այսօր, խնդիրը հանրայնացնելուց անմիջապես հետո, «Դատալեքս» տեղեկատվատվական համակարգում հայտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներից մեկի, կրկին` «հետին թվով»,«Հատուկ կարծիք»-ն առ այն, որ վերջինս «ի սկզբանե» համաձայն չէր «Վրիպակն ուղղելու մասին» որոշման հետ:
Ստացվում է, որ Հայաստանում արդարադատությունը վերածվել է ֆարսի: Դատարանների կողմից կայացվում են դատական ակտեր, որոնց բովանդակությունը «հետին թվով» կարող է էական փոփոխության ենթարկվել, իսկ դատավորները «հետին թվով» կարծիքներ են հայտնում:

Վստահ եմ` իրեն հարգող որևէ դատավոր այսօրինակ աճպարարություն չի իրականացնի: Ավելին` անուն առ անուն գիտեմ, թե ովքեր են կանգնած «հետին թիվ» դատական օպերացիայի թիկունքում:
Պատասխանը չի ուշանա:

Ամենից շատ դիտված