Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, ճիշտը ներկայացրեք. Ավինյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 10:47 17-06-2024
Նախորդ շաբաթ Երևանում 67 երթուղիներում փաստացի սպասարկվել է 3583 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, թերակատարումը՝ 9 տոկոս: Այս մասին զեկուցվեց այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես գիտեմ, որ մենք ունենք կանգնած ավտոբուսներ: Ինձ թվում է, թվերը, այնուամենայնիվ, ճշգրիտ չեն: Մենք երկու օր առաջ ենք խոսել, պետք է խնդրեմ, որ ինչքան էլ վատ լինեն տվյալները, ներկայացրեք փաստացի եղած տվյալները: Այս թիվը չի կարող իրկանությանը համապատասխանել:

Էսօր էլ խնդրում եմ ամբողջացնել սպասարկման հետ կապված էդ սագան և արդեն վերջնական լուծումներ ունենալ»:

Ամենից շատ դիտված