Վարդգես Գասպարին այսօր՝ փետրվարի 20-ին, ակցիա է իրականացրել Աջափնյակի դատարանի բակում, որտեղ ընթանում էր Սամվել Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։
«Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ»,- պաստառի վրա գրել է Գասպարին։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված Սամվել Վարդանյանն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս 2024 թ. ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։