Ուղիղ եթեր

Բա որտեղի՞ց էս գումարները, եթե թալանածը չենք վերադարձնում, կարո՞ղ է` մեկ էլ, հո’պ, օդից թափվեցին

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 12:21 20-02-2025
«Մենք անընդհատ խոսում ենք պետբյուջեի եկամուտների աճի մասին, բայց պետբյուջեից բացի, կան նաև համայնքային բյուջեներ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ համայնքային բյուջեները 2018թ. ի վեր կրկնապատկվել են, ինչպես կրկնապատկվել է բյուջեն։

«Աճը 106% է, բացարձակ թվով՝ համայնքների բյուջեները 136 մլրդ դրամով աճել են»,- ասել է նա՝ մանրամասնելով, թե ինչի հաշվին է եղել աճը.

«2019թ. համեմատ 2024-ին աճել է 355%-ով։ Միայն աճի թիվը 18 մլրդ 500 մլն դրամ է։ Սա տեղական տուրքերի հոդվածն է՝ գովազդներ, ցուցանակներ, տեղական բազմաթիվ ծառայություններ»։

Նա նաև նշել է, թե որտեղից են այդ գումարները. «Որ ասում են՝ թալանվածը վերադարձրին, չվերադարձրին։ Բա էս գումարները որտեղի՞ց են եղել։ Մեկ էլ՝ հոպ, օդից թափվե՞լ են համայնքների վրա։ Ոչ, սրանք էն գումարներն են եղել, որ այսպես, թե այնպես գոյություն են ունեցել, բայց՝ այլ ձևերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով են կիրառվել»։

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ
09:15 Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին