Գիրք նվիրելու լավ սովորությունը մեր ազգից վերացավ․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:10 19-02-2025
Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրը ընտրվել է պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից: Տարածված կարծիքներ կան, թե գիրք նվիրելու օրը միմյանց գիրք են նվիրում միայն դպրոցականներն ու մանուկները։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ ձեզ՝ ինչո՞ւ մեծահասակները միմյանց գիրք չեն նվիրում»։

Մի քաղաքացու կարծիքով՝ մեծահասակները արդեն բոլոր գրքերը կարդացել են։ «Գիրք նվիրելու լավ սովորությունը մեր ազգից վերացավ»,- նշեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ մեծահասակները ևս նվիրում են, թյուր կարծիք է, թե չեն նվիրում։ «Շատ հաճելի տոն է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։