Ամերիկացի ռեփեր A$AP Rocky բեմական կեղծանվամբ հայտնի Ռակիմ Մայերսն արդարացվել է դատարանի վճռով։ Հայտնում է BBC-ն։ https://www.bbc.com/news/articles/cx2qepd3yn8o
A$AP Rocky-ի դեմ մեղադրանք էր առաջադրվել իր նախկին ընկերոջ՝ A$AP Relli բեմական կեղծանվամբ հայտնի Թերել Էֆրոն-ի, նկատմամբ հարձակում գործելու կասկածանքով: 2021 թվականի նոյեմբերին է տեղի ունեցել միջադեպը, որի ժամանակ էլ իրականացվել էր ենթադրյալ հարձակումը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ռեփերին A$AP Rocky-ին սպառնում է մինչև 24 տարվա ազատազրկում։
Դատաքննությունը տևել է 3 շաբաթ, և վճիռն ընդունվել է 5 ժամ քննարկումից հետո։ Դատարանը A$AP Rocky-ին անմեղ է ճանաչվել։
Թեև A$AP Relli-ն պնդել է, որ ռեփերն իրեն հետապնդել է և իր ուղղությամբ կրակել կիսաավտոմատ զենքից, բայց դատաքննության արդյունքում պարզվել է, որ A$AP Relli-ն չունի լուրջ վնասվածքներ, բացի ծնկի վնասվածքից։
Դատավարության ընթացքում ռեփերին աջակցել է նրա սիրելին՝ Ռիհաննան։ Դատավճռի հրապարակումից հետո ռեփերը չի կարողացել պահել իր հույզերը, զույգը գրկախառնվել է, իսկ երգչուհին իր բլոգում շնորհակալություն է հայտնել արդար որոշման համար։