ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին կայացած ասուլիսում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների միջոցով հաղթելու տարբերակը հնարավոր է համարում։ Նա նշել է, որ աշխարհում չկա մեկը, որին անհնար է չհաղթել ընտրությունների միջոցով։ «Փաշինյանն անհաղթելի առաջնորդ չէ»,- ասել է նա՝ վտանգավոր համարելով թեզը, թե Փաշինյանի իշխանությանն անհնար է հաղթել ընտրություններով։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում Հայաստանում հնարավո՞ր է ընտրություններով իշխանափոխություն անել»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ միայն ընտրությունները բավարար չեն իշխանափոխության համար։
«Չէ, պիտի սպանեն մի հոգու, որ ընտրություն լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հնարավոր է։«Հնարավոր է, եթե ժողովուրդը միահամուռ կանգնի ոտքի շատ հնարավոր ա»,-նշեց նա։
«Ոչ, նախօրոք որոշված է միշտ»,- ասաց մեկ այլ անցորդ։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց՝ չի հավատում, որ ժողովուրդը որևէ բան կարող է փոխել։ «Չեմ կարծում, միայն ընտրությունը քիչ է»,-պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։