«Ես կուսակցություն չունեմ, և իմ համակիրները իսկապես իմ համակիրներն են, ոչ թե համակուսակիցները։ Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կա զանգված, ինչ-որ քանակի մարդիկ, որոնք չեն ընդունում ՀՀ երրորդ նախագահին։ Նմանապես Երրորդ նախագահի համակիրների կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում։ Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք վերահսկողություն սահմանել՝ մեկը գրի, մեկը՝ չգրի, չկա այդպիսի բան։ Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները չեն միացնում իրենց ուժերը, Քոչարյանը պատասխանեց.
«Ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում։ Օրինակ՝ 5+5-ը դառնում է 12, 14։ Իսկ եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Հիմա մեզ մոտ պատկերն այնպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատում»։
Oragir.News-ն այսօր՝ փետրվարի 18-ին, շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում, չմիավորված ընդդիմությունը ընտրություններում շանսեր ունի, թե՞ ոչ»։
Հարցվածներից մի մասի խոսքով՝ շանսեր չունեն։
«Չեն միավորվում, քանի որ ամեն մեկն իր հետաքրքրություններն ունի»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մի անցորդի կարծիքով էլ՝ առանց միավորման էլ հաջողություն գրանցելու շանսեր կան։
«Խելքները քիչ ա, դրա համար չեն միավորվում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։