Նկատողություն՝ 55 տնօրենի․ Ժաննա Անդրեասյանը կատաղել է, տնօրենները՝ ևս
copy image url

Նկատողություն՝ 55 տնօրենի․ Ժաննա Անդրեասյանը կատաղել է, տնօրենները՝ ևս

Ներքին 2 ամիս առաջ - 18:53 18-02-2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատողություն է տվել 55 ավագ դպրոցների տնօրեններին՝ կոմունալ ծախսերը emis.am-ում չմուտքագրելու համար։

Բանն այն է, որ տնօրենները դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի տեղեկատվությունը չեն կարողացել հրապարակել հունվար ամսին, որից հետո մինչ այսօր ոչ մի տվյալ մուտքագրված չէ։ Սկզբում նրանց ԿԳՄՍՆ-ից ասել են, որ ամեն ինչ նորմալ է, բայց հետո Ժաննա Անդրեասյանը նկատողություն է տվել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ, ով հաստատեց տեղեկատվությունը։ «Այո, տեղեկությունը ճիշտ է: Ֆինանսավորման համար սահմանված ժամկետում տեղեկատվությունը մուտքագրված չի եղել, այդ պատճառով են ստացել»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից։

Հավելենք, որ ամեն դպրոց ունի կառավարման խորհուրդ, որը պետք է հաստատի ընթացիկ տարվա բյուջեի նախահաշիվը, սակայն դրանք դեռևս դրանք հաստատված չեն, և արդյունքում դպրոցները չեն կարողանում վճարումներ ու գնումներ կատարել։

Հավելենք նաև, որ անցած տարեվերջին կառավարությունը հետ է պահանջել դպրոցներից խնայված գումարները, քանի որ բյուջեի ճեղքվածքը չէին կարողանում փակել, դրա պատճառով բազմաթիվ դպրոցներում չեն կարողացել տարեվերջյան պարգևավճարներ տալ։

Ձեզ գուցե հետաքրքրի