Տիգրան Ավինյանը «կատաղել է»․ ստուգումներ ու խուզարկություններ՝ քաղաքապետարանում
copy image url

Տիգրան Ավինյանը «կատաղել է»․ ստուգումներ ու խուզարկություններ՝ քաղաքապետարանում

Ներքին 1 տարի առաջ - 08:53 17-10-2023
Oragir.News-ի տեղեկություններով, Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո հրահանգել է ուժեղացված ստուգումներ իրականացնել քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում։

Աշխատակիցների պատմելով՝ նման ստուգումներ երբևէ չեն իրականացվել, ավելին՝ առավոտյան ժամերին աշխատակիցների ստուգումները նմանվում են խուզարկության։

«Չնայած նրան, որ աշխատակիցների պայուսակներն ու տոպրակներ անցնում են ստուգող սարքերի միջով, միևնույնն է՝ անվտանգության աշխատակիցները ստիպում են դրանք բացել և դատարկել ողջ պարունակությունը։ Ստուգվում են նաև աշխատակիցների գրպանները»,- ասաց մեր աղբյուրը։

Նա պատմեց, որ խիստ հսկողություն է սահմանված նաև աշխատաժամերի վրա, և չեն «ներվում» աշխատանքային ժամի մեկնարկից անգամ 1 րոպե ուշացող աշխատակիցները։
«Աշխատողները 09։01 ներս են մտնում արդեն ղեկավարները ակնարկում են, որ աշխատավարձը վերանայելու են։ Հաշվի չեն առնում, որ մարդը հնարավոր է խցանման մեջ է եղել, կամ ինչ-որ դեպք է պատահել»։