Ավելի քան 2 տարվա դադարից հետո երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասուլիսը տևել է ուղիղ 4 ժամ։
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին հետևե՞լ եք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ չի հետևել Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին, քանի որ ժամանակ չի ունեցել։ Որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ հետևել են, սակայն որևէ նոր բան չեն լսել ասուլիսում։ «Ինչ գործ ունեմ դրանց հետ բալա ջան։ Ես 93 տարեկան մարդ եմ, էլ իմ ինչին ա պետք»,- պատասխանեց մի տարեց տղամարդ։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամբողջությամբ չի հետևել ասուլիսին։ «Կադր-կադր եմ տեսել»,- նշեց նա։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի հավատում ոչնչի։ «Չէ, շատ պետքս ա։ Թքած ունեմ նրա վրա»,- նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ նախկինում չի վստահել Ռոբերտ Քոչարյանին և հիմա էլ չի վստահում։ «Ժամանակին չեմ վստահել, հիմա էլ իր ինչը լսեմ ու հավատամ»,- նշեց նա։
«Էնքան ձանձրացած եմ բոլորի ասուլիսներից, ոչ մի բան ոչ ուզում եմ տեսնել, ոչ լսել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։