Փետրվարի 16-ին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի ծննդյան տարեդարձն էր, ինչի առթիվ կազմակերպվել էր շքեղ խնջույք։ Այս մասին լուրեր են հրապարակվել մամուլում և սոցցանցերում։
Օլկան իր ինստագրամյան էջում ակտիվ կիսվել է խնջույքի մանրամասներով։
Ծննդյան տարեդարձի խնջույքի հյուրերի շարքում են եղել մի շարք հայտնիներ՝ երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասան Կարեն Ասլանյանը և այլք։
Կարեն Ասլանյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է տեղադրել և սթորիներ հրապարակել խնջույքից։ Նշենք, որ դերասանը փակել է մեկնաբանությունների դաշտը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը Կարեն Ասլանյանի հարսանիքի քավորն է։