Չարենցավանում առկա բազմաթիվ խնդիրներից ամենամտահոգիչը, թերևս, անմխիթար արձաններն են։
Եղիշե Չարենցի արձանը, որը ներկել են հատակի ներկով, մտահոգել և վշտացրել է շատերին։
Չարենցավանի բնակիչներից մեկն
Oragir.News-ին ահազանգում է․
«Չարենցավանում կարողացան 10 միլիոնանոց տոնածառ տեղադրել, բայց չկարողացան մեկ դույլ լուծիչ ձեռք բերել՝ Արա Շիրազի կերտած Եղիշե Չարենցի թուջե արձանը մաքրելու համար։ Այդ արձանը տեղադրվել է 1978 թվականին՝ Չարենցավանի քաղաքային զբոսայգում, սակայն այսօր քաղաքային իշխանությունները չեն կարողանում միջոց ճարել արձանը այս խայտառակությունից մաքրելու համար։ Հատակի ներկով ներկել են և՛ պատվանդամը, և՛ արձանի հետևի պատը»,- պատմեց մեզ ահազանգող քաղաքացին։
Հավելենք, որ Եղիշե Չարենցի այս արձանի հեղինակն է Արա Շիրազը՝ Հովհաննես Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի որդին։


