ՌԴ Կրասնոդարի մարզում 10-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել մաթեմատիկայից վատ գնահատականներ ստանալու պատճառով։ Տղան ցածր գնահատական ստանալուց հետո որոշել է հանգուցյալ պապիկի հրացանով ինքնասպանություն գործել։
Ինքնասպանության ծրագիրը իրականացնելուց առաջ տղան հրաժեշտի նամակներ է գրել մորն ու տատիկին, ապա կրակել է իր գլխին։ Բարեբախտաբար, երեխան ողջ է մնացել և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Տղան իրեն կրակելուց հետո կարողացել է օգնության կանչել հարևաններին և խնդրել՝ շտապօգնություն կանչել։
Ներկայումս երեխայի վիճակը կայուն է, բժիշկներն ամեն ինչ անում են նրա առողջությունը վերականգնելու համար։ Լրատվամիջոցները նշում են, որ այս միջադեպը ցնցել է տեղի համայնքին, որից հետո սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում և ընտանիքներում երեխաների հոգեհուզական վիճակի վրա։