Զելենսկիին արգելել են, ԱՄՆ–Բելառուս գործարք, ձու՝ զենքի դիմաց, Սփիրսը և նախկինը․ Միջազգային մամուլ

Մամուլ Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 10:40 17-02-2025
1. Lenta.ru-ն գրում է. Զելենսկիին Մյունխենի համաժողովում արգելել են ուկրաիներեն խոսել։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներն արգելել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուկրաիներեն խոսել։

Այս որոշման պատճառները հստակ չեն նշվում։

2. The New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ն և Բելառուսը պատրաստվում են պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ գործարք կնքել։

Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ բելառուսական բանկերի դեմ պատժամիջոցները նվազեցնելու և կալիումի պարարտանյութերի արտահանումը թույլատրելու դիմաց։

3. The Washington Post-ը գրում է. Ուկրաինան պատրաստ է մատակարարել ԱՄՆ-ին հավի ձու՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։

ԱՄՆ-ում ձվի պակաս է առաջացել թռչնագրիպի բռնկման պատճառով, ինչի հետևանքով ապրանքի գինը նոյեմբերից աճել է 25%-ով՝ հասնելով 4,33 դոլարի՝ մեկ տասնյակ ձվի համար։

4. Gazeta.ru-ն հայտնում է. Zara, Bershka, Pull&Bear և Stradivarius ապրանքանիշեր կրկին ցանկանում են վերաբացվել Ռուսաստանում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Inditex-ն ուսումնասիրում է ռուսական շուկայում տիրող իրավիճակը և քաղաքական փոփոխությունների դեպքում պատրաստվում է հնարավոր վերադարձին։

Ընկերությունը լքել էր Ռուսաստանը 2022 թվականի մարտին, սակայն նոր ապրանքանիշերը, որոնք փոխարինեցին դրան, չկարողացան նույն հանրաճանաչությունը ձեռք բերել։

5.Page Six-ը գրում է. Բրիթնի Սփիրսը նորից կրկնում է նույն սխալը։ Ասեկոսեները հաստատվել են, ըստ որ ի երգչուհին կրկին միացել է իր նախկին սիրեցյալի՝ Փոլ Ռիչարդ Սոլիսի հետ, ով հայտնի հանցագործ է, ինչպես նաև նախկինում ծեծել և բռնության է ենթարկել Բրիթնիին։ Զույգին նկատել են Կալիֆոռնիայում ժամադրության ժամանակ:

6.Region News-ը գրում է. Կիևում՝ Բորիսպիլում, 250 կիլոգրամանոց տղամարդն ընկել է անկողնուց և չի կարողացել ինքնուրույն վեր կենալ։

Օգնության են ժամանել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության յոթ աշխատակիցներ, որոնք հատուկ տեխնիկա են կիրառել նրան բարձրացնելու համար։

7. Mail News-ը գրում է. Ինգուշեթիայում մահափորձ է իրականացվել նախկին ոստիկանապետի նկատմամբ, ով 2012 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ կասկածյալին խոշտանգելու և նրանից ահաբեկչություն կազմակերպելու վերաբերյալ խոստովանություն կորզելու համար։

Իրավապահները ենթադրում են, որ հարձակման հետևում կանգնած են Բատալհաջինյան ահաբեկչական խմբավորման անդամները, ովքեր վերջին ամիսներին ակտիվացել են։

8. Вечерняя Москва-ն գրում է. Մոզգայի 38-ամյա բնակչին մեղադրում են ահաբեկչության կոչեր անելու մեջ:

2024 թվականի նոյեմբերին նա տեղադրել էր բացասական մեկնաբանություն Вконтакте սոցիալական ցանցի խմբում, որտեղ քննադատում էր Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հայտարարությունը, թե մարդիկ ավելի շատ են սկսել սնվել, քանի որ հարստացել են, ինչի հետևանքով բուսական ձեթի գների բարձրացրել են։

Պատասխանելով այդ խոսքերին՝ օգտատերը գրել էր՝ «Այրե՛ք կախարդին»։

Այդ մեկնաբանությունը իրավապահները համարել են ահաբեկչության կոչ։ Նրա դեմ գործ է հարուցվել, և մեղադրյալը տնային կալանքի տակ է մինչև ապրիլի 12-ը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում