Թուրքիան արգելել է ավիատոմսեր վաճառել Բելառուս մեկնող պոտենցիալ ներգաղթյալներին
copy image url

Թուրքիան արգելել է ավիատոմսեր վաճառել Բելառուս մեկնող պոտենցիալ ներգաղթյալներին

Արտաքին 3 տարի առաջ - 14:32 12-11-2021

Թուրքիայում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունն արգելել է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին տոմսեր վաճառել, ովքեր մեկնում են Բելառուս։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահին առընթեր Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Յակուբ Կումոխը, փոխանցում է PAP-ը։

«Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը հրաման է արձակել արգելելու տոմսերի վաճառքը Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների համար, ովքեր մտադիր են մուտք գործել Բելառուս»,- ասել է Կումոխը՝ հավելելով, որ արգելքը վերաբերում է ինչպես Turkish Airlines-ին, այնպես էլ «Բելավիա»-ին, ինչպես նաև բոլոր օդանավակայաններին։

Արգելքը կգործի ընդհուպ մինչև դրա չեղարկման մասին որոշումը։

Ավելի վաղ Turkish Airlines-ը հաստատել էր, որ Բելառուսի տոմսեր չի վաճառի Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին, բացառությամբ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների։

Իր հերթին բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը նույնպես հայտարարել է, որ այսօրվանից կդադարեցնի Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների փոխադրումները Թուրքիայից Բելառուս երթուղիներով։