ԱԲ առաջադրանքներին վստահող մարդիկ կորցնում են քննադատական մտածողության հմտությունները․ ուսումնասիրություն
copy image url

ԱԲ առաջադրանքներին վստահող մարդիկ կորցնում են քննադատական մտածողության հմտությունները․ ուսումնասիրություն

Ավելին 2 ամիս առաջ - 13:34 16-02-2025
Քարնեգի Մելոն համալսարանի և Microsoft-ի (OpenAI-ի ChatGPT արտադրողի գլխավոր ներդրողներից մեկը) աշխատակիցների կողմից անցկացված նոր հետազոտության համաձայն՝ մարդկանց մոտ, ովքեր արհեստական ինտելեկտին վստահում են ամենօրյա առաջադրանքները, «ատրոֆիա» է առաջանում։

Հետազոտողների խումբը խնդրել է մտավոր աշխատանք կատարող 319 մարդու կիսվել երեք իրական օրինակներով, թե ինչպես են նրանք օգտագործել ԱԲ գործիքները աշխատավայրում և բացատրել, թե որքանով են քննադատաբար մոտենում արդյունքներին։ Գիտնականները բացահայտ օրինաչափություն են հայտնաբերել. որքան շատ են մարդիկ վստահում ԱԲ-ին, այնքան քիչ են գործի դնում սեփական քննադատական մտածողությունը:

Այս միտումը հատկապես ուժեղ է արտահայտվել ցածր ռիսկով պարզ առաջադրանքներ կատարելիս. մարդիկ գործնականում դադարել են ստուգել և վերլուծել ԱԲ աշխատանքի արդյունքները:

Հետազոտողները պարզել են, որ ԱԲ-ի օգտագործումը նաև խոչընդոտում է ստեղծագործականությանը, քանի որ դրանից օգտվողները տալիս են նույն առաջադրանքի համար նույնանման արդյունքներ՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ապավինում են իրենց սեփական ճանաչողական ունակություններին: