Հատուկ կարծիք. Պարզ տնտեսություն` խոցելի երկիր

Հատուկ կարծիք 2 ամիս առաջ - 19:00 15-02-2025
Հայաստանը Տնտեսության բարդության ինդեքսով աշխարհում 66-րդ տեղում է:

Արմեն Աթալյանն առաջարկում է հասկանալ՝ ինչ է դա ցույց տալիս:

Տնտեսական բարդության ինդեքսը ցույց է տալիս, թե երկրի տնտեսությունը, որքանով է բազմազան և տեխնոլոգիապես զարգացած: Այսինքն այս ցուցանիշով գնահատվում է, թե ինչ ծառայություններ է մատուցում, ինչ ապրանքներ է արտադրում և արտահանում երկիրը: Որքան շատ գիտելիք և տեխնոլոգիա է անհրաժեշտ ապրանքների արտադրության համար, այնքան բարդ է տնտեսությունը: Օրինակ՝ այս ցանկի առաջին տեղում Ճապոնիան է, հետո Շվեյցարիան,Կորեայի Հանրապետությունը և Թայվանը:

Հայաստանի դեպքում տարադրամի հոսքը, հիմնականում, ապահովվում է ընդերքի շահագործման միջոցով:

«Այսինքն՝ մենք գետնի տակից հանում ենք պղնձի և մոլիբդենի հանքաքարն ու առանց մշակման արտահանում և ստանում փոքր ավելացվան արժեք: Հետևաբար, հենց որ միջազգային շուկայում նվազում են այս մետաղների գները, խնդիրներ են առաջանում նաև մեր բյուջեում»,- նկատում է Աթալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․