ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա և անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն:
«Այդ գաղափարախոսությունը պետք է նախ ձևակերպվի գրավոր ձևով որպես փաստաթուղթ: Այդ ձևակերպումը, որի վրա աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, ես կհամարեի զրոյական կետ: Քանի որ դա զրոյական կետ է, մենք պետք է արձանագրենք, որ այդ կետում ՀՀ-ում այդ գաղափարախոսությունն ունի զրո համախոհ: Մենք այդ կետից պետք է սկսենք այդ համախոհության ձևավորումը իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ»,- ասել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Դուք գաղափարական տրանսֆորմացիա զգու՞մ եք»։
Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ Եղան քաղաքացիներ, որոնց կարծիքով՝ Հայաստանում կա գաղափարական տրանսֆորմացիա։
«Ոչ մի գաղափարական տրանսֆորմացիա չկա»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասած ճիշտ չէ։ «Չեմ զգում գաղափարական տրանսֆորմացիա։ Փաշինյանը չի կարողանոիմ ոչ մի բան ճիշտ ասի»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում։