ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց խանութում տեղադրել է բեյսբոլի գլխարկ՝ «Trump 2028» մակագրությամբ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սա կարող է վկայել Թրամփի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին։
Կարմիր բեյսբոլի գլխարկը, որը հատուկ նշվում է, որ պատրաստվում է ԱՄՆ-ում, արժե 50 դոլար։
ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին:
Նկատենք, որ ԱՄՆ գործող նախագահը նախկինում չի բացառել երրորդ ժամկետի հավանականությունը՝ շեշտելով՝ կան ճանապարհներ, որոնցով նա կարող է առաջադրվել։
ԱՄՆ Սահմանադրությունը արգելում է նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավելի՝ կլինի դա անընդմեջ, թե ընդմիջումով։ Թրամփը նախագահ է ընտրվել 2016-ին ու 2024-ին, ինչը նշանակում է, որ գործող կարգավորումներով նա 2028-ին նա չի կարող հավակնել պետության ղեկավարի պաշտոնին։