Քարդաշյանների նիհարեցնող հրաշքը. Ozempic-ի օգտագործումը առաջացնում է կուրություն
copy image url

Քարդաշյանների նիհարեցնող հրաշքը. Ozempic-ի օգտագործումը առաջացնում է կուրություն

Ավելին 2 ամիս առաջ - 19:22 14-02-2025
Բժիշկները հայտնել են, որ քաշի նվազեցման հայտնի դեղամիջոցները՝ Օզեմպիկը (Ozempic) և Մունջարոն (Mounjaro), կարող են լուրջ վնաս հասցնել տեսողությանը, առաջացնելով կուրություն։ Գրում է DailyMail-ը։

JAMA Ophthalmology-ում հրապարակված նոր հետազոտությունը ներկայացրել է ԱՄՆ-ում արձանագրված 9 հիվանդի դեպք, ովքեր կորցրել են տեսողությունը Օզեմպիկ ընդունելուց հետո։ Մի կին առաջին անգամ Օզեմպիկ ներարկվելուց հետո հաջորդ առավոտյան արթնացել է ձախ աչքի կուրությամբ։ Երկու ամիս անց նա ստիպված է եղել նորից օգտագործել դեղը, ինչի հետևանքով կորցրել է նաև աջ աչքի տեսողությունը։

Մեկ այլ տղամարդ, ով 1 տարի օգտագործել է դեղամիջոցը, աչքի արյունահոսություն է ունեցել, բայց բժիշկները խորհուրդ են տվել շարունակել ընդունել դեղը, քանի որ բավարար ապացույցներ չկան, որ հենց այդ դեղամիջոցն է պատճառը։

Գիտնականները դեռ չեն կարողանում հստակ ասել, թե ինչպես է դեղամիջոցը առաջացնում կուրությունը, բայց կասկածում են, որ Օզեմպիկը և Մունջարոն արագ իջեցնում են արյան մեջ շաքարը, ինչը կարող է վնասել աչքի արյան անոթները և տեսողական նյարդը։

Ամերիկյան ակնաբուժական ասոցիացիան (American Academy of Ophthalmology) կոչ է արել դադարեցնել դեղամիջոցի օգտագործումը բոլոր այն բուժառուներին, ովքեր տեսողության խնդիրներ են ունենում։

Դանիայի առողջապահական մարմինները (որտեղ տեղակայված է Օզեմպիկ արտադրող Novo Nordisk ընկերությունը) արդեն սկսել են հետաքննություն, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք այդ դեղերը իրականում կարող են առաջացնել կուրություն։

Ուսումնասիրված բուժառուները միջինը 57 տարեկան են, 56%-ը՝ կանայք։