Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը․ WSJ
copy image url

Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը․ WSJ

Արտաքին 2 ամիս առաջ - 14:50 13-02-2025
Իսրայելի իշխանությունները դիտարկում են մինչև տարեվերջ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal-ը: Պարբերականի տվյալներով՝ նման տեղեկություն են հայտնել ամերիկյան հետախուզական ծառայությունները։

Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու համար, ինչպես WSJ-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, հավանաբար, կպահանջվի ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը։ Թրամփի օրոք, ինչպես կարծում են պարբերականի զրուցակիցները, այդ օգնությունը ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քան Բայդենի օրոք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը և իսրայելցի զինվորականները չեն պատասխանել WSJ-ի՝ մեկնաբանելու խնդրանքին։

Անցած նոյեմբերին, ինչպես հիշեցնում է պարբերականը, Իսրայելի ՊՆ ղեկավար Իսրայել Կացն ասել էր․ «Մենք հնարավորություն ունենք հասնելու մեր ամենակարևոր նպատակին՝ խափանել և վերացնել Իսրայելի Պետության էքզիստենցիալ սպառնալիքը»։ Անցած տարի Բայդենի վարչակազմին հաջողվել է համոզել Իսրայելին՝ չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ այժմ Թրամփը քննարկում է քննարկում է տարբերակներ, թե ինչպես խանգարել Իրանին ստեղծել իր սեփական միջուկային զենքը, այդ թվում՝ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը: