2018 թվականին էլ, դրանից առաջ էլ, երբ պատգամավոր էի, գլխավոր խմբագիր էի, մարդը չուներ հացի փող, ես իրեն տվել եմ հացի փող, բայց հաջորդ օրը պարզվել է, որ մարդն էլի չունի հացի փող, ես իրեն էլի եմ տվել... բայց ես էլ փող չեմ ունեցել, որ տամ իրեն․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա, որպես վարչապետ, կան դեպքեր, երբ մարդն էլեկտրոնային փոստով նամակ է գրում և խնդրում է օգնել։ Ես հանձնարարում եմ օգնել և աշխատակազմից ինձ պատասխանում են, որ երկու տարվա ընթացքում 4-5 անգամ օգնել են այդ մարդուն։ Բա ի՞նչ անենք, ժողովուրդ ջան, պետք է սիրելով ասեն՝ հարգելիս, հարազատս, հացի փող ունենալու ձևն աշխատելն է։ Աշխատավարձը քի՞չ է, չի՞ հերիքում, գուցե պատճառներից մեկը այն է, որ աշխատողի որակավորումը ցածր է»,- մանրամասնեց Փաշինյանը։