ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։
«Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ անդամակցությունից։ Այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են։ Սակայն Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե դեպի ԵՄ կողմնորոշումը լրացուցիչ դիվիդենտներ կտա երկրին»,-ասել է Պեսկովը։