ՌԴ-ում առաջարկել են սահմանել աղջիկների և տղաների անունների թույլատրելի ցանկ
copy image url

ՌԴ-ում առաջարկել են սահմանել աղջիկների և տղաների անունների թույլատրելի ցանկ

Ավելին 2 ամիս առաջ - 19:34 11-02-2025
Պետդուման օրինագիծ է պատրաստում, որով կսահմանվի նորածին երեխաների համար թույլատրելի անունների ցանկը։ Այդ մասին հայտնել է ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Տատյանա Բուտսկայան։

Նախնական նպատակն այն էր, որ աղջիկներին արգելվի տղաների անուններ տալ և հակառակը: Սակայն այժմ քննարկվում է, որ պետք է երեխաների համար ընդունելի անունների «մեծ փակ ցուցակ» ստեղծել։

«Մենք ցանկանում ենք երեխաներին պաշտպանել անհեթեթ անուններից, որոնք կարող են ապագայում ծաղրի և խնդիրների պատճառ դառնալ»,- բացատրեց Բուտսկայան:

Նախատեսվող նախաձեռնությունն արդեն ակտիվ քննարկումներ է առաջացրել հասարակության մեջ։

Սոցցանցերի օգտատերերը բաժանված են երկու խմբի՝ ոմանք կարծում են, որ դա միջամտություն է ընտանիքի անձնական գործերին, իսկ մյուսներն աջակցում են երեխայի շահերը պաշտպանելու գաղափարին:

Քննադատները վախենում են, որ այս մոտեցումը կարող է սահմանափակել անունների մշակութային և ստեղծագործական բազմազանությունը:

«Ի՞նչ է լինելու հաջորդը՝ թույլատրելի մասնագիտությունների ցանկ, սա ուղղակի ծիծաղելի է»,- հեգնանքով նշել է սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը։

Ամենից շատ դիտված