Ռուսական բանակը սկսել է օգտագործել 3D պրինտերի վրա տպագրված հատուկ պահունակներ՝ ԱԹՍ-ների միջոցով հակառակորդի խրամատների շրջակայքում հետևակային ականներ լցնելու համար: Այն թույլ է տալիս դրոններին միանգամից 16 ական նետել:
Նախկինում ռուսական զորքերը հակահետևակային ականներ նետելու համար օգտագործում էին DJI Mavic 3 դրոնները, սակայն դրանք չէին կարողանում էական ծանրություններ բարձրացնել: Ներկայում օգտագործվող դրոններն ավելի մեծ են և ունակ են տեղափոխել ավելի մեծ բեռներ:
3D պրինտերով տպագրված այս պահունակների դրական կողմն այն է, որ դրանք բազմակի օգտագործման համար են և բավականին թեթև: Հեռվում գտնվող օպերատորը, որը վարում է դրոնը, իր որոշմամբ կարող է բացել պահունակը և 16 ական նետել այն վայրում, որտեղ ցանկանա:
Նման ճանապարհով ճակատի ուկրաինական զորքերի տեղակայման վայրերում ռուսների կողմից նետվել են մեծ քանակությամբ հակահետևակային ПФМ-1 Лепесток ականներ, որոնք արդեն մեծ գլխացավանք են դարձել ուկրաինացիների համար: Դրանք, որպես կանոն, ոչ թե սպանում են մարդուն, այլ անդամահատում են նրա վերջույթը:

Դրոնից նետվելուց հետո, ականն օգտագործում է իր թևանման կառուցվածքը՝ անկումը դանդաղեցնելու համար: Դա է պատճառը, որ ականի հարվածը գետնին ոչ այնքան ուժգին է։
Տեսանյութն՝
այստեղ