Միանգամայն հնարավոր է զարգացնել տրանսպորտն՝ առանց թանկացնելու․ Արամ Թորոսյան

Ներքին 2 ամիս առաջ - 13:03 11-02-2025
Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Արամ Թորոսյանը ներկայացրեց իրենց խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է ուժի մեջ թողնել Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսի համար 100 դրամ վճարելու հնարավորությունը մյուս փաթեթների կողքին։

Զեկուցողը նշեց, որ միանգամայն հնարավոր է զարգացնել տրանսպորտն առանց թանկացնելու։

«Մենք որոշում ունենք՝ եթե ընդունվի մեր այս նախագիծը, մենք մեր ֆրակցիայի, մեր քաղաքական ուժի բոլոր կարողությունները կներդնենք և մարդկանց կհորդորենք մաքսիմալ օգտվել տրանսպորտից և անպայման վճարել այդ 100 դրամն ու ոչ կանխիկ տարբերակով»,- ասաց Արամ Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։