Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկ հիշո՞ւմ ենք, որ եկամուտների պարտադիր հայտարարագրման թեման ի սկզբանե պետական պաշտոններ զբաղեցնողների մասին էր։
Որ հաշվետու լինեն հանրությանը, որ հաշվետվողականությամբ կաշառակերությունը բարդացվեր։
Բայց եկել ենք մի իրավիճակի, որ երբ լրագրողը փորձում է իմանալ, թե այս կամ այն քննիչը կամ դատավորը ումից է ստացել միլիոնների «նվիրատվություններ», իրենց մեծ մասամբ պասլատ են անում, իսկ այ սովորական քաղաքացիներին ստիպում են հայտարարագրել, օրինակ՝ ամուսինների իրարից ստացած գումարները։
Ու բոլորն արդեն մոռացել են, որ այս ամբողջ կրկեսն ի սկզբանե, իբր, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ հնարավորինս հաշվետու պահելու համար էր։
#երեսպաշտությանՍիմֆոնիա
#նիկոլապետություն»։