Մակրոնը Թրամփին կոչ է արել լուծել առաջնահերթ խնդիրները, այլ ոչ թե սպառնալ ԵՄ-ին
copy image url

Մակրոնը Թրամփին կոչ է արել լուծել առաջնահերթ խնդիրները, այլ ոչ թե սպառնալ ԵՄ-ին

Արտաքին 2 ամիս առաջ - 11:35 10-02-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը Չինաստանն է, ոչ թե ԵՄ-ն։
CNN-ին տված հարցազրույցում Մակրոնը զգուշացրել է Վաշինգտոնի կողմից եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման հետևանքների մասին։

«Առաջին հերթին Եվրամիությո՞ւնն է ձեր առաջնային խնդիրը։ Ձեր առաջին խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք դրա վրա: Երկրորդ, Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ ներգրավված լինի ներդրումների, պաշտպանության և անվտանգության հարցերում, եթե հույս ունեք զարգացման վրա, որը, կարծում եմ, բխում է Միացյալ Նահանգների շահերից, ապա չպետք է վնասեք եվրոպական տնտեսությանը՝ սպառնալով մաքսատուրքերով»,- ասել է Մակրոնը։

Նշենք, որ Թրամփը ԵՄ-ից ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր սահմանումը կապել է այն փաստի հետ, որ եվրոպացիները «օգտվում են» Միացյալ Նահանգներից։

Ամենից շատ դիտված