ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անբավարար է համարում ռուսական նավթային հատվածի դեմ պատժամիջոցները և դիտարկում է դրանց ուժեղացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Իսկապես, հնարավոր կլինի ուժեղացնել պատժամիջոցները, հատկապես վերջին սահմանափակումները, որոնք ուղղված են նավթի արդյունահանման և արտահանման դեմ»,-The New York Post-ին տված հարցազրույցում ասել է Քելլոգը։