«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը կլոր տարին զբաղված է թիմում խարդավանքներ հյուսելով, իր թիմակիցներին վարկաբեկելով, հիմա փորձում է պարզերես անել իրեն ու, ինչպես թիմակիցներն են բնութագրում, լրիվ այլ մարդ երեւալ: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ թիմակիցներին պիտակավորելու, վարկաբեկելու, մեկին կաշառակերության համար մեղադրելու, մյուսին էլ «դեղ ցրող» պիտակավորելու համար ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին որոշել են պատժել՝ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով:
Այս և մամուլի ուշագրավ մյուս հրապարակումները՝ տեսանյութում։