Կոբախիձեն մեղադրանքներ է հնչեցրել USAID-ի հասցեին
copy image url

Կոբախիձեն մեղադրանքներ է հնչեցրել USAID-ի հասցեին

Արտաքին 2 ամիս առաջ - 18:24 06-02-2025
Վրացական ՀԿ-ները, որոնք հաճախ ֆինանսավորվում էին USAID-ի կողմից, եղել և մնում են մասնակից երկրում իրավիճակի վատթարացմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանում կան հարուստ ՀԿ-ներ, որոնք ուղղակիորեն օգտագործվել են Վրաստանում հեղափոխության համար։ Այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր»,-ասել է նա։ Որպես օրինակ Կոբախիձեն նշել է «Արդար ընտրությունների և Ժողովրդավարության միջազգային ընկերություն» ՀԿ-ն, որը նույնպես ֆինանսավորվել է USAID-ի կողմից:

Կոբախիձեն պնդում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ կազմակերպությունը կեղծել է քվեարկության արդյունքների զուգահեռ հաշվարկի արդյունքները, ինչը պետք է հուզումներ առաջացներ հասարակության մեջ։ «Դուք հիմա էլ տեսնում եք, թե ինչպես են զարգանում գործընթացները։ Հեղափոխության փորձերի առաջնագծում հենց արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ներն են»,- նշել է Կոբախիձեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ այդ կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:Կազմակերպության դեմ արշավ է սկսել ամերիկացի գործարար, կառավարությանն առընթեր Արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը, որը կազմակերպությունը «հանցավոր» է անվանել և նշել, որ ժամանակ է, որ այն մահանա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի