Կարսում մեկնարկել է «Ձմեռ-2025» թուրքական զորավարժությունը
copy image url

Կարսում մեկնարկել է «Ձմեռ-2025» թուրքական զորավարժությունը

Արտաքին 2 ամիս առաջ - 18:17 06-02-2025
Փետրվարի 5-ին Կարսում Թուրքիայի զինված ուժերը սկսել են ամենամեծ զորավարժություններից մեկը՝ «Ձմեռ-2025»-ը:

Զորավարժությանը մասնակցում է թուրքական բանակի 12.000 զինծառայող ու ևս 199 զինվորական Ադրբեջանից, Բահրեյնից, Բանգլադեշից, Անգլիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Կոսովոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Մոնղոլիայից, Պակիստանից, Բուլղարիայից, Լիբիայից, Նիգերիայից, Տաջիկստանից և Հորդանանից:

Ըստ սցենարի՝ նախ օդուժի աջակցությամբ օպերացիա է իրականացվում տեղի քարանձավային թիրախների դեմ, ապա տարածքը կրակի տակ առնելուց հետո օդային աջակցությամբ բերվում են ադրբեջանական «Komando» հատուկջոկատայինները, ինչից հետո էլ կրակի գոտում իրականացվում է թիրախների հայտնաբերում և ոչնչացում:

Վերոհիշյալ գործողությունների ընթացքում 1-ին անգամ կիրառվել են թուրքական արտադրության մոդեռնիզացված «ZMA-X» անվարորդ զրահամեքենաներ, ինչպես նաև «Atak» ուղղաթիռներ և ամերիկյան «F-16» կործանիչներ:

Ամենից շատ դիտված