Տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով թյուրըմբռնում կա․ ՊԵԿ-ի պարզաբանումը
copy image url

Տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով թյուրըմբռնում կա․ ՊԵԿ-ի պարզաբանումը

Ներքին 2 ամիս առաջ - 22:52 05-02-2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել․

«Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։

Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։

Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ,
օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն»։