Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ. Փաստ
copy image url

Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ. Փաստ

Մամուլ 2 ամիս առաջ - 09:00 04-02-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հրավիրված է եղել Նյու Յորք՝ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին մասնակցելու:

Կան տեղեկություններ, որ Մարուքյանին հաջողվել է բավականին լավ կապեր ստեղծել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական թիմում։ Մեր աղբյուրը նշեց, որ նա այդ համաժողովում նաև ելույթ է ունեցել և հատուկ շեշտել է, որ ներկայացնում է մի երկիր, որն առաջինն է Քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Ասում են՝ Մարուքյանը նաև նշել է, թե կիսում է նախագահ Թրամփի մոտեցումը, որի համաձայն, ԱՄՆ-ը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի