ՆԱԽ` ԻՆՔՆԵՐԴ ՈՐՈՇԵՔ` ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐ ՀԵՏՈ, ՈՐ ԿՁԵՎԱԿԵՐՊԵՔ ՁԵՐ ՊԱՀԱՆՋԸ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻՆ
copy image url

ՆԱԽ` ԻՆՔՆԵՐԴ ՈՐՈՇԵՔ` ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐ ՀԵՏՈ, ՈՐ ԿՁԵՎԱԿԵՐՊԵՔ ՁԵՐ ՊԱՀԱՆՋԸ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 13:00 23-02-2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ նշվում է.

«Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են: Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով` բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որևէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը: Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին: Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:
Հիմա ինչ եմ ուզում ասել. Հարգելի՛ քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրություն: Նախ` ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձևակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե’ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը: Այս պահին խորհրդարանը միակ լեգիտիմ մարմինն է, խորհրդարանական ընդդիմությունն, առավել ևս, լեգիտիմ է, և ցանկացած արշավ ընդդեմ խորհրդրարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է»:

Ամենից շատ դիտված