Մոսկվայի Алые паруса էլիտար բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները, գրում է ТАСС-ը։
Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը: