ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
copy image url

ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Ներքին 4 տարի առաջ - 11:04 01-02-2021

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով», - ասել է Ա․ Խաչատրյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Այսինքն՝ քրգործերը հարուցվել են սպանության, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հոդվածներով։

Նրա խոսքով՝ Ա․ Հարությունյանը հարցաքննվել է։ Այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

Ամենից շատ դիտված