Թուրքիան 5 էր պակա՞ս ճանաչելուց. Թորոսյանի քողարկված ակնարկը
copy image url

Թուրքիան 5 էր պակա՞ս ճանաչելուց. Թորոսյանի քողարկված ակնարկը

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 13:00 30-01-2025
Օրեր առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor.am-ի եթերում աղմկահարույց հայատարարություն է արել, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հարցադրումները։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել էր վարչապետը։

Որոշ քննադատներ նշել են, թե Նիկոլ Փաշինյանի այս հարցադրումները ժխտողականության դրսևորում են, թուրքանպաստ են և այլն։

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն էլ նշված հարցազրույցում, հակադարձելով Նիկոլ Փաշինյանի քննադատներին, հռետորական հարց է բարձրացրել՝ «Թուրքիան 5 էր պակա՞ս Ցեղասպանության ճանաչումից, մենք էլ ևս մեկ պատրվակ տվեցինք, որ չճանաչի՞»։

Ընդդիմախոսները ենթադրում են, թե Փաշինյանի հարցադրումները ցեղասպանության վերաբերյալ Թուրքիային պաշտպանվելու զենք են տվել, չճչանաչելու պատրվակ։ Իսկ Թորոսյանը հակադարձում է, թե Թուրքիան այսօր մտադիր չէ ճանաչել ցեղասպանությունը, հետևաբար՝ պատրվակի կարիք չունի։ Իսկ Փաշինյանի շվեյցարական հարցադրումները հասցեագրված չեն Թուրքիային, այլ հայ հասարակությանը։ Եվ դրանք, ըստ էության՝ հայ-ռուսական օրակարգը վերանայելու քաղաքական անհրաժեշտության քողարկված ակնարկ են պարունակում։