ArtReview գրում է. Ֆրանսիան հայտարարել է Լուվրի լայնածավալ վերակառուցման ծրագրերի մասին։
Կայքը նշում է, որ Լուվրը զբաղեցնում է առաջին տեղը՝ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների շարքում։
Վերակառուցման ընթացքում Լուվրի ամենահայտնի ցուցանմուշը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կտեղափոխվի նոր վայր, որտեղ կտավը կարելի է դիտել թանգարանի մնացած հավաքածուից առանձին՝ առանձին վճարով։