Մարդուն թունավորելը, հետևից խփելը մեր ձեռագիրը չէ. Վարդան Ղուկասյանը հերքում է իր մասնակցությունը Անդրանիկ Մարգարյանի մահվանը

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:00 27-01-2025
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Oragir.News-ի հետ զրույցում հերքել է մեղադրանքը, որ ինքը որևէ կապ ունի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ։

«Մենք մեր ինքնասիրության համար դեմ-դիմաց կռվող մարդիկ ենք։ Մարդուն թունավորելը, հետևից խփելը մեր ձեռագիրը չէ»,- հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետը։

Նշենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը անդրադարձել էր Գյումրիի նախկին քաղաքապետին, նրան մեղադրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեջ։

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անդրադարձել է նաև իր կառավարման տարիներին Գյումրիում տեղի ունեցած աղմկոտ սպանություններին, իր և ՀՀԿ-ի հարաբերություններին։

Մանրամասները` տեսանյութում։