Չինաստանում հայտնաբերվել են ժամանակակից մարդկանցից ավելի մեծ ուղեղի ծավալ ունեցող մարդու մնացորդներ, որոնք կարող են ապացուցել նոր տեսակի գոյությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Մնացորդները հայտնաբերվել են Շանսի և Հեբեյ նահանգների սահմանին։ Դրանք 21 բրածոներ են, որոնք պատկանել են 200.000-ից 160.000 տարի առաջ ապրած 16 մարդկանց:
Ուսումնասիրությունից հետո գիտնականները հայտարարել են, որ բրածոները կարող են պատկանել նախկինում անհայտ հնագույն տեսակին:
Մարդկային հնարավոր նախնիների տարբերակիչ հատկանիշը մեծ ուղեղն է: Ենթադրվում է, որ նրա գանգուղեղի ծավալը կարող է հասնել 1700-1800 խորանարդ սանտիմետրի՝ ժամանակակից մարդկանց 1450 խորանարդ սանտիմետրի համեմատ։ Գիտնականները նոր տեսակն անվանել են Homo juluensis (չինարեն ju lu - «հսկայական գլուխ»):