Հաստատակամությունը, որով իրենք հերքում են իրենց իսկ ասածները․ Լիլիթ Բլեյան
copy image url

Հաստատակամությունը, որով իրենք հերքում են իրենց իսկ ասածները․ Լիլիթ Բլեյան

Ներքին 2 ամիս առաջ - 09:13 26-01-2025
Լիլիթ Բլեյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ազգային կարգավիճակի մասին ԱԺ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը խոսել է պարզ, ուղիղ, առանց այլևայլությունների, ասելով, որ սա իրենց կառավարության հստակ ու հետևողական քաղաքականությունն է։ Նիստը կայացել է 2024 թ. սեպտեմբերի 3-ին, ու հետագայում կայացած լսումների ժամանակ ևս իրենք հաստատել են իրենց մոտեցումը։
Կխնդրեմ մինչև վերջ նայեք, որ վերահաստատեն իրենց ասածը։

Ազգային կարգավիճակի մասին կարգավորումը օրենքից հանվել է, այսինքն` նման կարգավիճակով կազմակերպություն Հայաստանում այլևս չի կարող լինել, եթե նույնիսկ անվանման մեջ, հանրային աղմուկը լռեցնելու համար, որոշեն բառը պահպանել։

Էստեղ ինձ նույնիսկ էդ սահմանումներն էդքան չեն հետաքրքրում, ինչքան` էն հաստատակամությունը, որով իրենք հերքում են իրենց իսկ ասածները»։