Պետական էթիկետի խախտում. Ալեն Սիմոնյանը բարձրաստիճան հյուրերին սխալ է դիմել
copy image url

Պետական էթիկետի խախտում. Ալեն Սիմոնյանը բարձրաստիճան հյուրերին սխալ է դիմել

Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:20 25-01-2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը Բալթյան և հյուսիսեվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին դիմելիս ելույթի մեջ գործածել է «նորին գերազանցություն տիկնայք և պարոնայք» դիմելաձևը։

Oragir.News-ը կապ հաստատեց դիվանագիտական արարողակարգից և էթիկետից քաջատեղյակ միջազգայնագետ Նուբար Չալըմյանի հետ` պարզելու, թե արդյոք ԱԺ նախագահը հետևել է դիվանագիտական էթիկետի կանոններին։


/Նուբար Չալըմյան, միջազգայնագետ/

«Նախ և առաջ շատ կարևոր նշանակություն ունի դիմողի և այն մարդու պաշտոնների հավասարությունը, որին դիմում են։ Ենթադրենք` մարդը դիմում է մեկին, որն ունի նախարարի պաշտոն, պաշտոնյան կարող է դիմել «պարոն նախարար»-ով, ոչ թե ազգանունով։ «Ձերդ գերազանցությունը» կարելի է օգտագործել գրավոր խոսքում՝ հրավեր ուղարկելիս կամ դեսպանը դեսպանին դիմելիս (ռուսերեն՝ Ваше Превосходительство, անգլերեն՝ Your Excellency)»,- նշեց Չալըմյանը։

Միջազգայնագետն ասաց, որ Ալեն Սիմոնյանի դիմելաձևը այնքան էլ խնդրահարույց չէ, բայց անձամբ որևէ մեկին դիմելիս ավելի տեղին է «Ձերդ գերազանցություն» տարբերակը։

Այսպիսով` պարզ է դառնում, որ կրթվելու կոչ անող իշխանության խորհրդարանի ղեկավարը նույնիսկ տեղյակ չէ դիվանագիտական էթիկետից։
Խորհրդարանի ղեկավարը պետք է քաջատեղյակ լինի միջազգային նորմերից ու էթիկետից, որպեսզի քաղաքակիրթ ու դիվանագիտորեն զարգացած պետության հեղինակությունը չընկնի միջազգային հանրության աչքից։