Միացյալ Նահանգները կասեցրել է Պետքարտուղարության և USAID-ի արտասահմանյան օգնության ծրագրերի ֆինանսավորումը, հաղորդում է Reuters-ը:
Ըստ Պետդեպարտամենտի գործող աշխատակցի և Բայդենի վարչակազմի երկու նախկին պաշտոնյաների՝ կասեցումն ազդում է առանցքային դաշնակիցների վրա, ինչպիսիք են Ուկրաինան, Հորդանանը և Թայվանը: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է 90 օրով դադարեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը։
Նախօրեին ամերիկյան թերթերը գրել էին, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականության նախաձեռնությունները, որոնք այս շաբաթ ընդունել է նախագահ Թրամփը, որոշ գերատեսչությունների աշխատանքում քաոս են առաջացրել։
Ամերիկյան թերթերը նշում են, որ շուտով ստուգում կանցկացվի՝ պարզելու, թե արդյոք օգնության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին: